Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել (լրացված)

August 7, 2018

Օգոստոսի 7-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Արտակարգ իրավիճակների արձագանքման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հետախուզության արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Source: Yerkir Media
Link: Մարզահամերգային համալիրի տանիքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել (լրացված)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image