Մեկնարկել է «Արի տուն»-ը

July 17, 2017

Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը, որը հնարավորություն կտա 190 սփյուռքահայ երիտասարդի ճանաչել Հայաստանը:

Նրանք 9 օր կհյուրընկալվեն հայկական ընտանիքներում, կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, կհանդիպեն պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

«Արի տուն» երկշաբաթյա ծրագիրն իրականացվում է 8 փուլով: Այս տարի այն կտեւի մինչեւ օգոստոսի 26-ը, ընդլայնվել է նաեւ աշխարհագրությունը՝ ներառում է 17 երկիր՝ այդ թվում Միացյալ Նահանգները, Արգենտինան,  Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Լեհաստանն ու Ավստրիան: Նախատեսվում է, որ ծրագիրն ընդհանուր թվով կունենա հազար մասնակից:

Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է «Արի տուն»-ը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image