«Մենք կարծում ենք, որ զորակոչը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել». Դավիթ Սանասարյան

September 5, 2018

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորակոչի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Իմ խորհրդականները եղել են կենտրոնական զինվորական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են առաջարկներ, որոնք մենք ներկայացրել ենք պաշտպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ զորակոչը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:

Նա հավելեց, որ առաջիկայում այդ հարցով քննարկում են ունենալու պաշտպանության նախարարության հետ:

Source: Yerkir Media
Link: «Մենք կարծում ենք, որ զորակոչը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել». Դավիթ Սանասարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image