Անգելա Մերկելը պլանավորում է 2017 թվականի գարնանը հայտարարել, թե արդյոք պատրաստ է կրկին հավակնել կանցլերի պաշտոնին, թե ոչ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Spiegel-ին։
Ի սկզբանե իր թեկնածությունն առաջադրելու մասին տեղեկությունը նա որոշել էր հայտնել դեռ 2016-ի գարնանը, սակայն ԵՄ, մասնավորապես՝ Գերմանիա, փախստականների մեծ հոսքով պայմանավորված՝ կանցլերը չբարձրաձայնեց իր պլանների մասին։
Մերկելի՝ փախստականների հանդեպ ցուցաբերած քաղաքականությունը բազմիցս ենթարկվել է քննադատության։ Այս տարվա դեկտեմբերին պարզ կլինի՝ Մերկելը կառաջադրի թեկնածությունը որպես կուսակցության նախագահ, թե ոչ։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, այդ քայլը կլինի լուրջ, եթե Մերկելն իրոք եւս մեկ անգամ փորձի պայքարել ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնի համար, որը նա զբաղեցնում է 2005 թվականից ի վեր։
Source: Yerkir Media
Link: Մերկելը գարնանը կհայտարարի՝ արդյոք ցանկանում է մնալ կանցլեր