Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է առաջին իսկ օրը կրկնակի բարձրացնել թոշակները

July 2, 2018

Մեքսիակայի ձախ ուժերի «Միասին արարենք պատմություն» կոալիցիայի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաղթել է երկրում երեկ կայացած նախագահական ընտրություններում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա օգտին քվեարկել է ընտրողների 53,8 տոկոսը: Նորընտիր նախագահը խոստացել է իշխանության գալու առաջին իսկ օրը կրկնակի բարձրացնել թոշակները։

Օբրադորի գլխավոր մրցակից, իշխող կոալիցայից թեկնածու Խոսե Անտոնիո Միդը ստացել է  ձայների 14 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արդեն շնորհավորել է Օբրադորին ու համագործակցության ցանկություն հայտնել՝ «ի շահ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի»:

Ի դեպ, գործող նախագահ Պենիա Նյետոն կշարունակի երկիրը կառավարել մինչեւ 2018 թ դեկտեմբերի 1-ը։

 

Source: Yerkir Media
Link: Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է առաջին իսկ օրը կրկնակի բարձրացնել թոշակները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image