Միասնական երթուղային ցանց՝ ողջ հանրապետության համար

January 16, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պատասխանատուների հետ ամփոփել է 2017 թվականն ու քննարկել առաջիկա անելիքները։ Անդրադարձ է եղել 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնային բարձրացումների հարցին:

Որպես գլխավոր խնդիր նախանշվել է ամբողջ երկրի տարածքով միասնական տրանսպորտային ցանցի ստեղծումը։ Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում:

Առավել մանրամասն՝ այստեղ։

 

Source: Yerkir Media
Link: Միասնական երթուղային ցանց՝ ողջ հանրապետության համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image