Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 %-ով

March 25, 2018

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության  ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 22.7%-ով, նախորդ ամսվա համեմատ՝  29.9%-ով, իսկ 2017թ-ի փետրվարի համեմատ՝ 25.1%-ով:

Արդյունաբերության ոլորտում այս տարվա երկու ամիսներին գրանցվել է 8.3%-ի աճ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 3.5%-ով:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.4%-ով:

Սպառողական գները ևս  նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.1%-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.2%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 41 %-ով,  իսկ ներմուծումը՝ 44.4%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով`8.1%-ով:

 

Source: Yerkir Media
Link: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 %-ով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image