Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
August 14, 2017
Whoscored.com կայքը ԱՊԼ-ի մեկնարկային տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 10-բալանոց համակարգով ստացել է 9,1 միավոր:
Այդ խաղում Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ մրցավեճն ավարտվել է մանչեսթերցիների 4:0 հաշվով հաղթանակով: