Մոգերինի․«Թուրքիան հաստատել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը»

September 3, 2016

ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թուրքիան հաստատել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին:

«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր համաձայնագրերը կշարունակեն իրագործվել»,- նշել է Մոգերենին:

Վերջինս նշել է նաեւ, որ շարունակվում է աշխատանքը բոլոր համաձայնագրերի շրջանակներում, որոնց ուղղությամբ ԵՄ-ն եւ Թուրքիան սկսել են աշխատել նախորդ ամիսներին․

«Այսօր թուրքական կողմը հաստատել է միգրացիոն հոսքերը կառավարելու համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը: Մեր կողմից կան հստակ պայմաններ, որոնց վրա մենք մշտապես աշխատում ենք: Աշխատանքը երբեք չի դադարել»,- ընդգծել է Ֆեդերիկա Մոգերինին:


Source: Yerkir Media
Link: Մոգերինի․«Թուրքիան հաստատել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image