Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում 20 չվերթ է չեղարկվել
December 2, 2017
«Աէրոֆլոտը», անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, այսօր չեղյալ է հայտարարել «Շերեմետեւո» օդանավակայանի 20 չվերթներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդում է ավիաընկերության կայքը:
Անբարենպաստ եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 100 թռիչք։ Երեկ՝ տեղի ժամանակով 19.35-ի տվյալներով, 77 չվերթ է հետաձգվել «Շերեմետեւո» օդանավակայանում, «Դոմոդեդովոյում»՝ 21-ը չվերթ, եւս 1-ը չեղարկվել է: «Վնուկովոյում» 5 չվերթ է հետաձգվել, ևս 3-ը՝ չեղարկվել: