Կիրակի երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Մեծ թատրոնից տարհանվել է գրեթե 700 մարդ՝ շենքում պայթուցիկ սարք լինելու մասին ստացված հեռախոսային ահազանգից հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս երեկո տարհանվել են նաեւ 2800 մարդ ԳՈՒՄ առեւտրի կենտրոնից, ավելի քան 2000՝ «Մետրոպոլ» հյուրանոցից։
Պայթուցիկի ահազանգի պատճառով տարհանվել են նաեւ «Ֆակել» կինոթատրոնի, «Դուբրովկա», «Արկադի», «Գուդզոն» եւ «Տագանսկի պասսաժ» առեւտրի կենտրոնների այցելուները։
Ռուսաստանում հեռախոսային ահաբեկչության ալիքը սկսվել է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրվանից երկրի տարբեր շրջաններում տարհանվել է գրեթե 1.4 միլիոն մարդ։ Պայթյունի սպառնալիքը բոլոր տեղերում կեղծ է եղել։