Մուրմանսկում հարբած տղամարդը գողացել է զրահամեքենան եւ բախվել սուպերմարկետին (տեսանյութ)

January 11, 2018

Մուրմանսկի շրջանի Ապատիտի քաղաքում հարբած տղամարդը ԴՕՍԱՖ-ի դպրոցից գողացել է զրահատրանսպորտային ռազմական մեքենան՝ ԲՏՌ-ը, եւ դրանով շրջել քաղաքում:

Շրջադարձին չկարողանալով կառավարել տեխնիկան՝ նա բախվել է սուպերմարկետին, կոտրել ապակին, այնտեղից խաղալիք շուն եւ մեկ շիշ գինի  գողացել:

Մինչ այդ էլ նա հարվածել էր սուպերմարկետի հարեւանությամբ կայանված մարդատար մեքենային:

Source: Yerkir Media
Link: Մուրմանսկում հարբած տղամարդը գողացել է զրահամեքենան եւ բախվել սուպերմարկետին (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image