Երկուշաբթի նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել: Հավանաբար դա պայմանավորված է նավթ արդյունաբերող երկրների միջև կայանալիք նոր քննարկումների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է նավթի արդյունաբերման ծավալները սառեցնելու հարցը: Ըստ նախնական տվյաների՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրների մասակցությամբ քննարկումները տեղի կունենան սեպտեմբերին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, նավթային բորսաներից ստացված տվյալների համաձայն, հյուսիսամերիկյան Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,16%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44,34 դոլար ցուցանիշի: Մինչդեռ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,26%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 41,91 դոլար ցուցանիշի: