Նիգերիայում մահապարտ կանայք 30 մարդ են սպանել (տեսանյութ)
August 16, 2017
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զոհերի թիվը 30 է, տեղեկացնում է euronews-ը։
Նշվում է, որ գնումներ կատարող մարդկանց մեջ պայթուցիկ սարքը գործի է դրել մի կին։ Եվս 2 մահապարտ կանայք պայթեցրել են իրենց փախստականների ճամբարի մոտակայքում։ Վիրավորների թիվը 80-ից ավելի է։
Տեղեկացնենք, որ Մայդուգուրի քաղաքը Նիգերիայի հարավ-արեւելյան Բորնո նահանգի վարչական կենտրոնն է։ Այդ շրջանում ակտիվ գործունեություն են ծավալում ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները։