«Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը¸․ Նալբանդյան
February 22, 2018
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված բանաձևերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։