Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները նստել են Վարդանանց-Խանջյան խաչմերուկում

April 16, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խանջյան փողոց և Վարդան Մամիկոնյանի արձանի հատվածում փակեցին փողոցը: Նրանք նստեցին Վարդանանց-Խանջյան խաչմերուկի երթևեկելի հատվածում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները Խանջյան փողոց են հասել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա, այնուհետև Մաշտոցի պողոտայով, Կորյունով, Չարենցով, Հերացու խաչմերուկով քայլելուց հետո:

Մինչ այդ ոստիկանության ներկայացուցիչները կարողացել էին Հերացու հատվածից հեռացնել փողոցում նստած և երթևեկը խաթարած անձանց:

pashinyan-khanjyan

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները նստել են Վարդանանց-Խանջյան խաչմերուկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image