Նշանակվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

July 3, 2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գևորգյանին:

Նիստի ընթացքում մրցույթ հայտարարվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի ընտրության համար: Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հանձնել ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին: Առաջարկը խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն:

Source: Yerkir Media
Link: Նշանակվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image