Նշվել է ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

December 9, 2017

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր այրեր:

Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին: Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, հիմնական խնդիրներն են զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով:

Source: Yerkir Media
Link: Նշվել է ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image