Նորամարգում 17-ամյա պատանի է ջրահեղձ եղել

July 14, 2018

Հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս են բերել Հ. Կ.-ի (2001 թ.) դին:

Source: Yerkir Media
Link: Նորամարգում 17-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image