Շահին Միրզոևն Ադրբեջանից Հայաստան է փախել և ժամանակավոր ապաստան խնդրել

February 11, 2017

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին:

Ներկայացնում ենք ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը. «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»։


Source: Yerkir Media
Link: Շահին Միրզոևն Ադրբեջանից Հայաստան է փախել և ժամանակավոր ապաստան խնդրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image