Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ Յոհաննես Հանի հայտարարությանը մասին

October 26, 2017

Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ծրագրում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում ստորագրել Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՄ հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, թե Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:

Շարմազանովը պատասխանեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով կարող է ասել՝ կստորագրվի այն, թե ոչ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ համաձայնագրում Հայաստանի համար խնդրահարույց կետեր չկան՝ շեշտելով, որ եթե լինեին նման կետեր, Հայաստանն այն չէր նախաստորագրի:

Source: Yerkir Media
Link: Շարմազանովը՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ Յոհաննես Հանի հայտարարությանը մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image