ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին համագործակցության կոչ է անում

August 18, 2017

Շիրակի մարզպետարանում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) հանդիպումը ոչ պարենային ապրանքների շուկայում գործող տնտեսվարողների հետ։

Հանդիպմանը մասնակցում էր մարզպետ Արթուր Խաչատրյանը, ներկա էին մարզի այլ պատասխանատուներ։ Հրավիրված էին նաեւ ՀԿ ներկայացուցիչներ։

ՇՎՏՄ երկրորդ եռամսյակի ստուգումները, որոնք իրականացվել են եւ օգոստոսի 10-ի դրությամբ ավարտվել են 72 տնտեսվարողների մոտ, ցույց են տալիս, որ հիմնական խնդիրները վերաբերում են մակնշման պահանջների անհամապատասխանությանը, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայությանը, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցմանը, վառելիքի որակի անհամապատասխանությանը։

ՇՎՏՄ մասնագետները ներկայացրին գործողությունների այն շղթան, որը թույլ կտա տնտեսվարողներին շուկայում աշխատել օրինականության դաշտում՝ առանց խնդիրների։

Հանդիպման վերջում տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը հիշեցրեց, որ մանրածախ առեւտրով զբաղվողներն իրենք են պատասխանատու ապրանքի որակի հավաստագրի (սերտիֆիկատի) առկայության համար ու պետք է ներմուծողից պահանջեն այն, ու այդ դեպքում շատ խնդիրներ դաշտում կլուծվեն։

Source: Yerkir Media
Link: ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին համագործակցության կոչ է անում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image