Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հաշվառվել

August 8, 2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին հորդորել է ժամանակին կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: Ներկայացնում ենք  ոստիկանության տարածած հայտարարությունը.

«Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:

Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Արդյունքում հաշվառում չունենալով՝ կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ (անձնագիր ստանալ կամ փոխանակել, ՏԻՄ ըտրություններին առաջադրվել, մասնակցել և այլն):

Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»,-նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

 

Source: Yerkir Media
Link: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հաշվառվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image