Ուրուգվայի նախկին նախագահը հրաժարվել է սենատորի թոշակից
August 19, 2018
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկոն, ում իր համեստ ապրելակերպի պատճառով անվանում են «աշխարհում ամենաաղքատ նախագահը», հրաժարվել է սենատորի թոշակից։
Ներկա պահին Մուխիկոն 83 տարեկան է, որից 14 տարին անցկացրել է ռազմական բանտում։ Նախագահական ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո նա կնոջ հետ ապրել է երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իր ֆերմայում։
Մուխիկոն իր աշխատավարձի շուրջ 90 տոկոսը հատկացնում էր բարեգործությանը։