Չինաստանում առնվազն 36 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

August 11, 2017

Առնվազն 36 մարդ Է զոհվել, եւս 13-ը՝ տուժել օգոստոսի 10-ի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Դեռեւս չպարզված պատճառով ավտոբուսը, որը Չենդու քաղաքից (Սիչուանի նահանգ) ընթանում Էր Լոյան քաղաք (Հենանի նահանգ) Պեկին-Կունմին արագընթացիկ ճանապարհին մեծ արագությամբ պատին Է բախվել՝ թունել մտնելիս: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

 

Source: Yerkir Media
Link: Չինաստանում առնվազն 36 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image