Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

June 12, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Ողջունելով  դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը:

Անդրադառնալով Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացմանը՝ դեսպանը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը:

Source: Yerkir Media
Link: Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image