Չինացի ուսանողը փորձել է սպանել թագուհի Էլիզաբեթ II-ին

August 16, 2016

Մեծ Բրիտանիայի Ոստիկանությունը օգոստոսի 12-ին ձերբակալել է 25-ամյա չինացի ուսանողին, ով,  կոշիկի մեջ թաքցնելով դանակը, փորձել է սողոսկել Բուքինգեմյան պալատ ու սպանել Էլիզաբեթ II թագուհուն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Խան Չժան անունով այս երիտասարդը սովորում է Շեֆֆիլդ բրիտանական համալսարանում: Երբ նրան ձերբակալել են, նա հավաստիացրել է, որ մտադրվել էր սպանել թագուհուն: Աղբյուրը նշում է, որ չի բացառվում՝  տղան, հնարավոր է, ունի հոգեկան խնդիրներ:

Թերթը գրում է, որ սա նման 4-րդ դեպքն է այս տարվա մայիսից սկսած: Անցած շաբաթ արբած տղամարդը ցատկել է պատնեշի վրայով, 15 րոպե շրջել պալատի տարածքում, ապա նրան հայտնաբերել են պալատական պահակներն ու բռնել:

Իսկ ահա Էլիզաբեթ II-ի ծննդյան տարեդարձից մի քանի օր առաջ պալատ էր թափանցել 3 դանակներով զինված մի երկրպագու՝ Ջոն Բոլտոն անունով:

Մայիսին 41-ամյա տղամարդը, ով դատապարտված է եղել սպանության համար, մտել է պալատի տարածք, մոտեցել պահակազորին՝ ճշտելու՝ տանն է թագուհին, թե ոչ:

 


Source: Yerkir Media
Link: Չինացի ուսանողը փորձել է սպանել թագուհի Էլիզաբեթ II-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image