«Չիվնինգ կրթաթոշակը մեծ ճանապարհորդություն է, որը դուք պատրաստվում եք սկսել: Չիվնինգը ստեղծվել է ամբողջ աշխարհում տաղանդներին առաջ մղելու նպատակով: Մենք հպարտ ենք, որ մեր շրջանավարտները ներգրավվում են Հայաստանի քաղաքական դաշտում, քաղծառայության ոլորտում, բիզնես ոլորտում, հետազոտական ինստիտուտներում, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության մեջ»,-հայտարարել է Ջուդիթ Ֆարնուորթը:
«Իրականում շատ շուտ էի լսել Չիվնինգ կրթաթոշակի մասին եւ այն մեծ հնարավորության մասին, որ այն տալիս է: Ինչպես գիտեք՝ Մեծ Բրիտանիայում ուսուցանելը բավական թանկ է, իսկ Չիվնինգը տալիս է ամբողջական կրթաթոշակ: Նաեւ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին եմ արժանացել, եւ իմ ծախսերը 50-50 տոկոսով տրամադրել են այս երկու կազմակերպությունները»,- ասում է Օքսֆորդի համալսարան ընդունված Միքայել Սամվելյանը: