Պակիստանում շոգի հետեւանքով 65 մարդ է մահացել

May 23, 2018

Պակիստանի Կարաչի քաղաքում, անոմալ շոգի հետևանքով 65  մարդ է մահացել, գրում է Daily Mail-ը։ Օդի ջերմաստիճանը հասել է +42 աստիճան ցելսիուսի։

Նշվում է, որ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է եղել՝ ստանալով ջերմային հարված: Վերջին 4 օրում արձանագրվել է 180 մահ։

Սաստիկ տապը համընկել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա հետ, երբ միլիոնավոր հավատացյալ պակիստանցիներ արևածագից մինչ մայրամուտ զերծ են մնում սննդի և խմիչքի օգտագործումից: Այսպիսով՝ նրանք ֆիզիկապես թուլանում են ու ավելի շուտ են ենթարկվում ջերմային հարվածի:

Պակիստանի օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սաստիկ տապը ոչ միայն կպահպանվի, այլև կսաստկանա:

pakistan-shog

Source: Yerkir Media
Link: Պակիստանում շոգի հետեւանքով 65 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image