Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

April 23, 2018

Ներքաղաքական իրավիճակի պատճառով այսօր այլ ձեւով, բայց ջահերով երթ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամներն ու իրենց միացած երիտասարդներն այսօր էլ խորհրդանշական կրակով են լուսավորել են Ծիծեռնակաբերդի բարձունքը ի նշան Հայոց պահանջատիրության:

Երիտասարդներին ուղեկցող հոգեւորականները հոգեհանգստյան կարգ են մատուցել, աղոթել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի, նաեւ մեր երկրի բարօրության համար:

Source: Yerkir Media
Link: Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image