Պայթյուն՝ Սոմալիի մարզադաշտերից մեկում. կա 5 զոհ

April 13, 2018

Առնվազն 5 մարդ մահացել և 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Սոմալիի հարավում գտնվող Բարավա քաղաքի ֆուտբոլային մարզադաշտերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Ըստ տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ տեղական թիմերի միջև կայացած խաղերից մեկի ժամանակ: Տուժածների մեծ մասի վիճակը ծանր է, նրանց տեղի հիվանդանոցում բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը:

Source: Yerkir Media
Link: Պայթյուն՝ Սոմալիի մարզադաշտերից մեկում. կա 5 զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image