«Պարենք հայերով». ֆլեշմոբ` Գյումրիի կենտրոնական հրապարակում

September 20, 2017

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված «Հրայրք» ավանդական պարի համույթը սեպտեմբերի 20-ին Գյումրիում անցկացրեց «Պարենք հայերով» ազգագրական պարի ֆլեշմոբը։

Ֆլեշմոբn անցկացվեց Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ իր շուրջ համախմբելով հարյուրավոր մարդկանց: Ֆլեշմոբին հաջորդեց պարուսուցում «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի կողմից: Նախաձեռնությանը միանալու նպատակով Գյումրին հյուրընկալել էր նաև մասնակիցների տարբեր քաղաքներից և համայնքներից։

Հրայրք ավանդական պարի խմբի պարուսույց Դավիթ Հարոյանը փաստեց, որ նախաձեռնությանը միացել են ոչ միայն Գյումրիի մի շարք դպրոցներ, այլ նաև երգի-պարի տարբեր համույթներ:

Source: Yerkir Media
Link: «Պարենք հայերով». ֆլեշմոբ` Գյումրիի կենտրոնական հրապարակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image