Պեկինում մետրոյի ուղևորները փրկել են կառամատույցի և գնացքի արանքում հայտնված մարդուն

August 4, 2017

Պեկինի մետրոյի «Դունչժիմեն»  կայարանում օգոստոսի 3-ին անվտանգության աշխատակիցներն ու ուղևորներն օգնել են շարժակազմի և կառամատույցի արանքում մնացած մարդուն:  Ինչպես տեղեկացնում է « Ռիա նովոստին», դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անհայտ անձն ընկել է կառամատույցի և վագոնի արաքը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:

Սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից երևում է, թե ինչպես տասնյակ մարդիկ մի քանի րոպե այս ու այն կողմ են շարժում գնացքը, ինչից հետո լսվում են ծափահարություններ:

Source: Yerkir Media
Link: Պեկինում մետրոյի ուղևորները փրկել են կառամատույցի և գնացքի արանքում հայտնված մարդուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image