Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

May 4, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Source: Yerkir Media
Link: Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image