ՌԴ օդուժը Սիրիայում ռմբակոծել են ԻՊ-ի խոշոր մի քանի օբյեկտներ (տեսանյութ)

August 14, 2016

ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ տարածքում օդանավակայանից օդ բարձրացած ՏՈՒ-22Մ3 ինքնաթիռները բեկորա-ֆուգասային ռումբերով կենտրոնացված հարված են հասցրել  Դեր էզ Զորից հարավ-արևմուտք, արևելք և հյուսիս-արևելք գտնվող շրջաններում։

Հարվածով ոչնչացվել են ահաբեկիչների երկու ղեկավարման կետեր, զինամթերքի վեց խոշոր պահեստներ, երկու տանկ ու հետևակի չորս մեքենա, խոշոր տրամաչափի սպառազինությամբ յոթ ավտոմեքենա և մեծ թվով զինյալներ։

Ռմբակոծիչների թիկունքը պահել են Հմեյմիմ օդանավակայանից թռած Սու-30ՍՄ և Սու-35Ս ինքնաթիռները։

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնում են, որ առաջադրանքի կատարումից հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ։

Լուսանկարը՝  ՌԻԱ Նովոստի, Անտոն Դենիսով


Source: Yerkir Media
Link: ՌԴ օդուժը Սիրիայում ռմբակոծել են ԻՊ-ի խոշոր մի քանի օբյեկտներ (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image