Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել

October 6, 2018

Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել: Նախօրեին «Ford Transit» մակնիշի երթուղայինի եւ ավտոբուսի բախումից մահացել է 13 մարդ: Ավտոբուսի վարորդը եւ միակ ուղեւորը, նաեւ երթուղայինի 2 ուղեւոր հոսպիտալացվել են ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ «Ford»-ը մեծ արագությամբ մխրճվել է ավտոբուսի մեջ:  Ավտոբուսի մասերը շպրտվել են 10 մետր հեռավորության վրա: Մահացածների մեծ մասը Ռժեւ քաղաքի բնակիչներ են, որոնք Տվեր էին գնում աշխատանքի:

Հարուցվել է 2 քրեական գործ:

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image