Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետների

March 29, 2018

Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ երկրից արտաքսված բոլոր ռուս դիվանագետները հանդիսանում են լրտեսներ:

Մարտի 26-ին ԱՄՆ հայտարարել է 60 ռուս դիվանագետների արտաքսելու մասին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:

Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ մի շարք պետություններ հայտարարել են նմանատիպ քայլերի մասին: Նրանց են միացել Կանադան ու Ավստրալիան:

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image