Սենթ Լուիս քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել
September 16, 2017
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել: Այս մասին հայտնում է «Տասս»-ը:
Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ է ճանաչել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիին, ով 2011 թվականին սպանել էր սեւամորթ Էնթոնի Սմիթին:
Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքապետի տան հարևանությամբ: 2 ոստիկան է տուժել ցուցարաների կողմից քարերով հարվածներ ստանալու հետեւանքով: