Սեւանա լճում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները
August 4, 2018
Օգոստոսի 4-ին, ժամը 07:15-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները դադարեցրել են ժամը 20:50-ին: