Սիրիական զորքերը կասեցրել են «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի կազմավորումների գրոհները Հալեպի հարավ-արեւմուտքում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վա):
Ինչպես իր էլեկտրոնային տարբերակում հաղորդել է Al Watan թերթը, սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինները մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 800 ահաբեկիչների, շարքից հանվել է տասնյակ միավոր զրահատեխնիկա:
Հրատարակության տեղեկություններով՝ կառավարական ուժերը կորցրած դիրքերի վերադարձման գործողությանն են պատրաստվում Ռամուսի հարավային ծայրամասում ռազմական ուսումնարանների համալիրի տարածքում: Նրանք նախկինի պես պահպանում են պատվարը ցեմենտի գործարանի շրջանում՝ զինյալներին թույլ չտալով ճեղքել-դուրս գալ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք շրջապատված են զորքերով:
Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հերքել 1 ընդդիմադիր ձայնափողերի հաղորդումներն այն մասին, թե հրոսակային խմբավորումներն իբր հասել են Շեյխ Սայիդ հարավային արվարձան:
«Ահաբեկիչների եւ վարձկանների ջախջախման ռազմական գործողությունը շարունակվում է, եւ քաջարի սիրիական բանակը լի է վճռականությամբ թշնամուն հարված հասցնելու Հալեպի մատույցներում»,- հայտարարել է նա:
Մինչդեռ Al Mayadeen հեռուստակայանը փոխանցել է «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման պաշտոնական հաղորդագրությունը, որը հայտարարել է՝ «հանուն ամբողջ Հալեպի ազատագրման ճակատամարտն սկսելու մասին»: Այս նպատակով արագորեն քաղաքի հարավային արվարձաններ հրոսակային կազմավորումներ են տեղափոխվում հարեւան Իդլիբի եւ Համայի նահանգներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: Սիրիական բանակը Հալեպում 800-ից ավելի ահաբեկիչ է ոչնչացրել