Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազան ենթարկվել է հարձակման գրոհայինների կողմից, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով «Կոմերսանտին»։
Հարձակման հետեւանքով ոչնչացվել են 4 Су-24 ռմբակոծիչ, 2 Су-35С եւ 1 տրանսպորտային Ан-72 ինքնաթիռներ, ինչպես նաեւ պայթել է զինապահեստը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ տուժել է 10 զինծառայող։
Պարբերականը տեղեկացնում է, որ հարձակումը, որի պատասխանատվությունն առայսօր ոչ ոք չի ստանձնել, տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 31-ին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Source: Yerkir Media Link: Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում 7 ինքնաթիռ է ոչնչացվել