Սկրիպալի ու նրա դստեր փրկվելու հավանականությունը շատ փոքր է

March 28, 2018

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի զարմուհին`  Վիկտորյան հայտնել է, որ Սկրիպալն ու նրա դուստրը շատ փոքր շանս ունեն ապրելու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Նրանց ապրելու հավանականությունը գնահատվում է 1 %,  ու եթե նրանք փրկվեն, ողջ կյանքում անդամալույծ կմնան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուս նախկին հետախույզը թունավորվել է Լոնդոնում։ Կատարվածի մեջ Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին։

Source: Yerkir Media
Link: Սկրիպալի ու նրա դստեր փրկվելու հավանականությունը շատ փոքր է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image