Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները
June 5, 2018
Երեկ երեկոյան Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ ցուցարարները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները:
«Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան արցախցիներին ուղղված կոչով էր հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով դադարեցնել ցույցերը: