Ստուգատես-հրահանգավորում՝ մարտական դիրքեր բարձրանալուց առաջ (տեսանյութ)
April 1, 2017
Հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունը ամեն զորամասի առաջադրված հիմնական խնդիրն է, ինչն այսօր կատարվում է բարձր պատասխանատվությամբ: Մարտական հերթապահությունն իրականացվում է ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ պայմանագրայինների ուժերով: Լեռնային եւ բարձր լեռնային անչափ բարդ ու դժվարին պայմաններում սահման պահող զինվորների հերթափոխին ներկա էր նաեւ մեր նկարահանող խումբը: