Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել

February 25, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:02-ին) գրանցել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝  3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Source: Yerkir Media
Link: Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image