Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական ու Եվրամիության, ինչպես նաեւ Իրանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը:
Կարապետյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ չի օգտագործում այն պոտենցիալը, որն առաջարկում է ԵՏՄ-ն:
«Մենք հասկանում ենք՝ որքան հեռու են ձգվում ԵՏՄ-ի հնարավորությունները եւ առավելությունները, այնքան ավելի լավ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միավորման այլ երկրների համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանք է նախեւառաջ խոշոր եւ հասկանալի շուկան:
Վարչապետն ասել է, որ համաձայն վիճակագրական վերջին տվայլների, ԵՏՄ անդամկցությունից հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել: Եվրամիություն էլ, շարունակել է Կարապետյանը, մեր ամենախոշոր դոնորներից եւ ներդրողներից մեկն է, եւ խորացնելով գործընկերությունը ԵՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ:
«Այս պահին մենք վարում ենք բաց եւ թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ»,-եզրափակել է վարչապետը:
Source: Yerkir Media
Link: Վարչապետ. «Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ»