Վրաերթ՝ Նոր Նորք վարչական շրջանում. կան տուժածներ

April 28, 2018

Ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ Վիլնյուսի 15 հասցեի մոտակայքում քաղաքացի Գ. Մ.-ը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Ռ. Մ.-ին (1958 թ.) և Խ. Զ.-ին (1967 թ.)։

Տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Source: Yerkir Media
Link: Վրաերթ՝ Նոր Նորք վարչական շրջանում. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image