Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները

July 19, 2018

Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում տեղի կունենան «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժություններին կմասնակցի նաեւ Հայաստանը: Հարեւան երկրում այս զորավարժություններն անցկացվում են արդեն 4-րդ անգամ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Հյուսիս-ատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին: Մեր հարցին, թե արդյոք Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն այս տարի մասնակցելու են զորավարժություններին, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  հայտնել է, որ այս պահին մեր սպաները մասնակցում են զորավարժությունների պլանավորման աշխատանքին, իսկ թե մեր զինվորականները կմասնակցեն բուն զորավարժություններին, թե ոչ, կտեղեկացնեն ավելի ուշ:

Նշենք, որ գրեթե 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո:

Source: Yerkir Media
Link: Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image