Քաղաքացին կամավոր հանձնել է 2 ԱԿՄ ինքնաձիգ, 2 ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան…

July 13, 2018

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):

Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Source: Yerkir Media
Link: Քաղաքացին կամավոր հանձնել է 2 ԱԿՄ ինքնաձիգ, 2 ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան…

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image