Քլինթոնը հաղթել է Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճերում

September 27, 2016

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճերում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով հարցման արդյունքներին, որն անցկացվել է Նյու Յորք նահանգի Հոֆսթրայի համալսարանում բանավեճերի ավարտից անմիջապես հետո:

Համաձայն արդյունքների՝ Քլինթոնին հաղթող է համարում հարցվածների 62%-ը, Թրամփին՝ 27%-ը: Միեւնույն ժամանակ, ներկայացնելով հարցման արդյունքները, ծրագրի հաղորդավարը նշել է, որ թիրախային լսարանը, որում անցկացվել է հարցումը, կազմված է եղել 41 տոկոսով Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներից եւ 26 տոկոսով՝՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image